Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
427.39
RUB
5.0809
GEL
138.6
2026 թ. հունիսի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

Միջնորդները Հայաստանի նախագահի հետ քննարկել են Ղարաբաղի բանակցային գործընթացի շուրջ հետագա քայլերը

23.11.2012, 20:43
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:
Միջնորդները Հայաստանի նախագահի հետ քննարկել են Ղարաբաղի բանակցային գործընթացի շուրջ հետագա քայլերը
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Համանախագահները նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են նաև Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները:

Միջնորդները տարածաշրջանային այցով գտնվում են Հայաստանում, Հայաստանից հետո նրանք կայցելեն Բաքու: 
Համանախագահները տարածաշրջանն այցելում են ԵԱՀԿ ԱԳՆԽ-ի նիստի նախաշեմին, որը կանցկացվի դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում: --0--