Դեսպան Մնացականյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին է փոխանցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի տեքստը
12.03.2015,
17:11
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի-Մունի հետ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ նրան է փոխանցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի տեքստը։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի-Մունի հետ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ նրան է փոխանցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի տեքստը։
Փաստաթուղթը թարգմանված է ՄԱԿ-ի բոլոր պաշտոնական լեզուներով։ Մնացականյանի խոսքերով` հռչակագիրը միտված է ցեղասպանության դեմ համամարդկային պայքարի ամրապնդմանն ու զարգացմանը։
Դեսպան Մնացականյանը Գլխավոր քարտուղարին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին` ընդգծելով դրանց կարևորությունը ոճրագործությունների անթույլատրելիության վկայակոչման և ցեղասպանության կանխարգելմանն ուղղված հետևողական ջանքերի ամրապնդման առումով:
Դեսպան Մնացականյանը բարձր է գնահատել ցեղասպանության կանխարգելմանն ուղղված գործընթացներում ՄԱԿ-ի առանցքային դերակատարությունը` որպես համամարդկային և բարոյական արժեքների վրա հիմնված միջազգային կարևորագույն նշանակություն ունեցող կառույց։
Նա Բան Կի-Մունին տեղեկացրել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 LIVES» նախաձեռնության շրջանակներում մարտի 10-ին Նյու Յորքում պաշտոնապես ազդարարված մարդասիրական «Ավրորա» մրցանակի մասին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման հնարավորությունների վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին։
ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարը վերահաստատել է ՄԱԿ-ի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրանց առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։
Դեսպան Մնացականյանի կողմից ընդգծվել է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների կարևորությունը, մասնավորապես` շփման գծից դիպուկահարների հետքաշման, ինչպես նաև հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ համանախագահների առաջարկները։
Նա մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ համանախագահների կողմից առաջարկվող այս միջոցները շարունակում են մերժված լինել Ադրբեջանի կողմից` ընդգծելով միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի կարևորությունը: –0–