Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Նախագահի թեկնածու Հայրիկյանը քվեարկել է իր ծրագրերի օգտին

18.02.2013, 17:05
Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը մասնակցեց պետության ղեկավարի ընտրությանն ու քվեարկեց Կոտայքի մարզի Գողթ գյուղի 27/25 տեղամասում։
Նախագահի թեկնածու Հայրիկյանը քվեարկել է իր ծրագրերի օգտին
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը մասնակցեց պետության ղեկավարի ընտրությանն ու քվեարկեց Կոտայքի մարզի Գողթ գյուղի 27/25 տեղամասում։

Ինչպես փոխանցում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, քվեարկությունից հետո Հայրիկյանը լրագրողներին ասաց, որ ընտրություն է կատարել սեփական ծրագրերի իրագործման օգտին։

Ըստ նրա, ներկայիս Հայաստանը նախորդ տարիների Հայաստանից տարբերվում է ավելի մեծ ժողովրդավարությամբ և միջազգային իրավունքի համապատասխանությամբ, բայց կցանկանար երկիրը տեսնել նաև ավելի պաշտպանված և իրավական։

«Եվ դրա համար բոլորս ենք պայքարում»,– ասաց Հայրիկյանը` ավելացնելով, որ այդ խնդրի լուծումը կախված է նրանից, թե ինչով են առաջնորդվելու ընտրողները։ Ըստ նրա, կարևորը, որ ընտրությունը չկատարվի վախի ազդեցության ներքո։

Նա նշեց նաև, որ ժողովրդավարական ընտրությունների անցկացման դեպքում երկրորդ փուլն անհրաժեշտ կլինի։

Հայրիկյանն ավելացրեց, որ եթե ընդդիմադիր մյուս թեկնածուներն ընդունեին նրա` միասնական թեկնածուի շուրջ համախմբվելու առաջարկը, ապա երկրորդ փուլից կհաջողվեր խուսափել` հաշվի առնելով ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը։

ԿԸՀ տվյալներով, Հայաստանում ժամը 14–ի դրությամբ քվեարկել է գրանցված ընտրողների 33.02 տոկոսը կամ 836 710 մարդ։

Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–