Ռուսաստանի հետ սերտ գործակցությունը Հայաստանի անվտանգության հիմքն է. Սարգսյան
18.03.2015,
20:48
Ռուսաստանի հետ սերտ գործակցությունը Հայաստանի անվտանգության հիմքն է, չորեքշաբթի ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Արարատի ստորոտին» 5–րդ միջազգային մեդիաֆորումի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի հետ սերտ գործակցությունը Հայաստանի անվտանգության հիմքն է, չորեքշաբթի ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Արարատի ստորոտին» 5–րդ միջազգային մեդիաֆորումի ժամանակ։
«Մեր երկիրը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ է զարգացրել և զարգացնում ՌԴ-ի հետ: Հայ-ռուսական դաշնակցային միջպետական հարաբերությունները խարսխվում են մեր ժողովուրդների պատմական սերտ առնչությունների վրա»,- ասաց Սարգսյանը։
Նրա խոսքերով` ՌԴ-ն Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է, 2014թ. երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմել է $1,4 մլրդ-ից ավելի, Հայաստանում ռուսական կապիտալով 1300 ձեռնարկություններ են գործում, իսկ ռուսական ներդրումները մեր տնտեսության մեջ գերազանցել են $3 մլրդ-ը:
«Ես վստահ եմ, որ դահլիճում նստած շատ-շատերի համար այս թվերը փոքր և ծիծաղելի են երևում, բայց հավատացեք, որ Հայաստանի նման փոքր պետության և փոքր տնտեսության համար այս թվերը չափազանց կարևոր են: Ռուսաստանի հետ համագործակցում ենք տարբեր ոլորտներում՝ էներգետիկ, ենթակառուցվածքային, արդյունաբերական և այլն: ՌԴ-ում ոչ պաշտոնական տվյալներով մոտ 2 մլն հայ է բնակվում»,- ասաց երկրի ղեկավարը:
Նախագահի խոսքով, ՌԴ հետ շարունակական փոխգործակցության զարգացումն ընթանում է նաև միջազգային կազմակերպությունների՝ Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում:
«Մեծապես կարևորում ենք ՌԴ-ի ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը»,– ասաց Սարգսյանը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցվել է տարբեր համակարգերի փոխլրացման, տարածաշրջանում ներգրավված խոշոր տերությունների շահերի համադրման վրա:
«Անդամակցելով ՀԱՊԿ-ին՝ ՀՀ-ն միաժամանակ ակտիվորեն զարգացրել է իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ խաղաղապահ առաքելությունների միջոցով իր նպաստը բերելով միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը»,– ասաց հայկական պետության ղեկավարը։ -0-