ՀՀ նախագահը շնորհավորել է Ժան-Կլոդ Յունկերին Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
16.07.2014,
13:17
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Կլոդ Յունկերին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել է նրան արգասաբեր գործունեություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Կլոդ Յունկերին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել է նրան արգասաբեր գործունեություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Սարգսյանը հույս է հայտնել, որ Ժան-Կլոդ Յունկերի պաշտոնավարության ընթացքում Եվրոպական հանձնաժողովի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ` բացելով փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարներ:
«Եվրոպական Միության հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ինչը մենք մեծապես գնահատում ենք», - նշվում է շնորհավորական ուղերձում:
Նախագահը վերահաստատել է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ Արևելյան գործընկերության շրջանակներում հարաբերությունները զարգացնելու հանձնառությունը:
Երեքշաբթի Եվրախորհրդարանը հաստատել է Ժան-Կլոդ Յունկերի թեկնածությունը Եվրահանձնաժողովի ապագա նախագահի պաշտոնում:-0-