Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
426.84
RUB
5.0357
GEL
138.76
2026 թ. հունիսի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

«Զինապարտության մասին» և «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքները կմիացվեն. պաշտպանության նախարար

12.05.2015, 19:52
«Զինապարտության մասին» և «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքները կմիացվեն, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայ–ադրբեջանական սահմանային գոտու հյուսիս–արևելյան ուղղությամբ գտնվող առաջնագիծ կատարած այցելությունից հետո։
«Զինապարտության մասին» և «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքները կմիացվեն. պաշտպանության նախարար
ՏԱՎՈւՇ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. «Զինապարտության մասին» և «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքները կմիացվեն, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայ–ադրբեջանական սահմանային գոտու հյուսիս–արևելյան ուղղությամբ գտնվող առաջնագիծ կատարած այցելությունից հետո։

«Նախագիծն արդեն գտնվում է կառավարությունում։ Կլինի միասնական օրենսդրություն», – ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` միասնական օրենքը կկարգավորի այն հարցերը, որոնք կապված են ինչպես զինապարտ շարքայինների, այնպես էլ` պրոֆեսիոնալ զինվորականների ծառայության հետ։–0–