Рейтинг@Mail.ru
USD
368.15
EUR
421.97
RUB
5.0095
GEL
138.92
2026 թ. հունիսի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

Պապիկյան․ ադրբեջանական զորքերի տեղաշարժ չկա

21.03.2025, 13:14
ՊՆ–ն չի հաստատում կուտակումների, զորքերի տեղաշարժերի մասին տեղեկությունները
Պապիկյան․ ադրբեջանական զորքերի տեղաշարժ չկա

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/ԱՌԿԱ/․ Ադրբեջանական զորքերի տեղաշարժ չկա, ՊՆ–ն չի հաստատում մամուլի ապատեղեկատվությունը, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Բոլոր վտանգավոր կրակոցների, խախտումների մասին, որոնք ուղղված են մեր դիրքերի, մեր անձնակազմի վրա, մշտապես ՊՆ-ի կողմից տրվել են հաղորդագրություններ և բացատրություններ», – ասաց Պապիկյանն այսօր լրագրողներին ԱԺ–ում։