Рейтинг@Mail.ru
USD
363.44
EUR
414.98
RUB
4.322
GEL
138.67
2026 թ. սեպտեմբերի 24, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+24

Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են առևտրատնտեսական կապերի խթանումն ու Անիի կամրջի վերականգնումը

Երեկ, 22:24
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու քայլերը
Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են առևտրատնտեսական կապերի խթանումն ու Անիի կամրջի վերականգնումը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ 

Ընդգծվել է կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Այդ առումով, կողմերն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, գործարար շրջանակների միջև կապերի ձևավորմանը, ինչպես նաև Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնմանը միտված աշխատանքների հետևողական իրականացումը։ 

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: 

Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ վստահություն հայտնելով, որ այն էական ազդեցություն կունենա տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում։

Այդ համատեքստում, ընդգծվել է TRIPP նախագծի իրականացման ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը։