Рейтинг@Mail.ru
USD
361.49
EUR
405.41
RUB
4.3065
GEL
139.22
2026 թ. հոկտեմբերի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

Հայաստանը և Չինաստանը ստորագրել են միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր

22.09.2026, 20:34
ՀՀ-ի և Չինաստանի  կառավարությունների միջև  ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել
Հայաստանը և Չինաստանը ստորագրել են միջազգային  ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանի և Չինաստանի կառավարությունները երեքշաբթի ստորագրել են ուղևորների և բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիր, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։

ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

Գերատեսչությունը հայտնել է, որ համաձայնագրով կանոնակարգվում է երկու երկրների միջև արտաքին առևտրային կապերի զարգացման համար հուսալի և բարձրարդյունավետ միջազգային ճանապարհային փոխադրմները։

Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև ստորագրված ուղևորների և բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիրը ևս մեկ կարևոր քայլ է երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության խորացման և փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ։

«Համաձայնագրի ստորագրումը կարեւոր քայլ է՝ ուղղված Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության գործնական իրագործմանը»,-նշվում է հաղորդագրության մեջ։