Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Փաշինյանը դիմել է կոչով և ասել, որ Արցախը դա Հայաստանն է

06.08.2019, 11:02
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի ելույթ է ունեցել Ստեփանակերտում, որի ընթացքում հանդես է եկել մի շարք կոչերով։
Փաշինյանը դիմել է կոչով և ասել, որ Արցախը դա Հայաստանն է

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի ելույթ է ունեցել Ստեփանակերտում, որի ընթացքում հանդես է եկել մի շարք կոչերով։

«Երբ ասվում է ժողովրդական հեղափոխություն, պետք է հասկանալ համահայկական հեղափոխություն, որովհետև ժողովուրդը համայն հայ ժողովուրդն է, ինչպես արձանագրված է Սահմանադրության մեձ դե յուրե և ինչպես արձանագրվեց հեղափոխության ժամանակ դե ֆակտո։ Համահայկական հեղափոխությունը նշանակում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլ համայն հայության մեջ»,– ասել է նա։

Նրա խոսքով, դա նշանակում է, որ հեղափոխության արժեքները համահայկական են, և դրանց հետևողական ինստիտուցիոնալ արմատավորումը հայության շրջանում հայերին դնելու է աշխարհի մեծագույն ժողովուրդների շարքում։

«Դա իր հերթին նշանակում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, բայց չի ավարտվել, որովհետև արժեքների հաստատումը տևական քաղաքական պրոցես է, որը շարունակվում է և պետք է շարունակվի Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով, անհրաժեշտ է հրաժարվել հատվածականությունից` «ղարաբաղցիների», «իջևանցիների», «գյումրեցիների», «սփյուռքահայերի» բաժանումից։

Դրանից հետո հավաքվածները սկսել են աղաղակել «Միասին, միասին»։

«Միացում, միացում, միացում»,– երկրորդել է Փաշինյանը։
Իր խոսքում վարչապետը բազմիցս կրկնել է «Արցախը դա Հայաստանն է, և վերջ» արտահայտությունը։  -0-