Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Պաշտոնանկություններ են սպասվում ՀՀ առողջապահության նախարարությունում

06.10.2016, 11:18
ՀՀ առողջապահության նախարարությունում առաջիկայում պաշտոնանկությունները անխուսափելի են, գրում է «Ժողովուրդ» թերթը։
Պաշտոնանկություններ են սպասվում ՀՀ առողջապահության նախարարությունում

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարությունում առաջիկայում պաշտոնանկությունները անխուսափելի են, գրում է «Ժողովուրդ» թերթը։

Պարբերականի տվյալներով, նախօրեին առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն առանձնազրույց է ունեցել փոխնախարար Տիգրան Սահակյանի (ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին) հետ։ 

Ենթադրվում է, որ Սահակյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի:

Տիգրան Սահակյանը թերթին ասել է, որ այդ ետղեկությունը տրամաբանությունից հեռու է, և այն տարածողները ո՛չ հասկանում են առողջապահությունից եւ ո՛չ էլ քաղաքականությունից»,- պատասխանել է ԱԺ նախագահի որդին:

Պարբերականի այն հարցին, որ եթե նախարարն, այնուամենայնիվ, որոշի իրեն ազատել, ապա ինչպես կարձագանքի այդ փաստին, Սահակյանը պատասխանել է, որ կառչած չէ պաշտոնից և որևէ կայլ չի ձեռնարկի, ավելացնելով, որ «ի վերջո, մարդն է գեղեցկացնում պաշտոնը, այլ ոչ թե պաշտոնը՝ մարդուն»: -0-