Պատգամավորները ԱԳՆ–ից պարզաբանում են պահանջում ՄՄ–ին միանալու Հայաստանի որոշման կապակցությամբ
09.09.2013,
14:05
«Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունները ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանից պահանջել են շտապ կազմակերպել Մաքսային միությանը Հայաստանի միանալու հարցի քննարկում և լսել այդ հարցի շուրջ ԱԳՆ ներկայացուցիչների պարզաբանումը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունները ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանից պահանջել են շտապ կազմակերպել Մաքսային միությանը Հայաստանի միանալու հարցի քննարկում և լսել այդ հարցի շուրջ ԱԳՆ ներկայացուցիչների պարզաբանումը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Երևանը ԵՄ–ի հետ կստորագրի Ասոցացման ու ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։
«Հարկավոր է ԱԺ–ին տեղի ունեցածի մասին ամբողջական տեղեկատվություն ներկայացնել։ Իհարկե, այս կարևորագույն հարցի քննարկումը խորհրդարանում պետք է տեղի ունենար քաղաքական որոշումն ընդունելուց առաջ», – երկուշաբթի ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին նիստի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
ՀԱԿ–ից պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Մոսկվայում նախագահի արած հայտարարությունները, ինչպես նաև ՀՀ ԱԳ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի այցը Բրյուսել շատ հարցեր են առաջացնում։
«ՀՀ ԱԺ–ն ոչ միայն գործընթացից դուրս է գտնվում, այլև անգամ նվազագույն տեղեկատվություն չունի տեղի ունեցածի մասին», – ասել է նա։
Մեկնաբանելով խոսնակի հայտարարությունն այն մասին, որ նախագահը ՄՄ–ին միանալու հարցը քննարկել է իշխող ՀՀԿ–ին հետ, ինչպես նաև այն, որ Սարգսյանը պարտավոր չէր խորհրդարանի հետ համաձայնեցնել իր որոշումը, և որ պատգամավորները հնարավորություն կստանան արտահայտվել այդ հարցի շուրջ ՄՄ–ին միանալու վերջնական փաստաթղթի վավերացման հարցի շուրջ քննարկումների ժամանակ` Փաշինյանը ընդգծել է, որ «ՀՀԿ–ն պետական իշխանության մարմին չէ, այն դեպքում, երբ խոսքը պետական կարևորության հարցի մասին է»։
«ԱՄՆ–ի նախագահը իրավունք ունի որոշում ընդունել զենք կիրառելու մասին, սակայն Սիրիայի հարցում, գիտակցելով երկրի ապագայի հետ կապված կարևորությունը, նա որոշել է հավանություն ստանալու համար դիմել Սենատին։ Չեմ կարծում, որ որևէ մեկը կասկածում է Հայաստանի ապագայի համար ՄՄ–ին միանալու հարցի կարևորության աստիճանը», – նշել է նա։
«Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը նշել է, որ չի կարելի հետաձգել այս հարցի քննարկումը, քանի որ խորհրդարանը չպետք է մի կողմում մնա նման պատմական որոշումից` հաշվի առնելով նաև հասարակության բուռն արձագանքը։
ՀՀ ԱԺ խոսնակ Աբրահամյանն իր հերթին խոստացել է ՀՀ ԱԳՆ ղեկավարության հետ քննարկել զեկույցի և քննարկումների կազմակերպման հարցը` խոստանալով մոտ ժամանակներում հստակեցնել կոնկրետ ժամկետները։–0–