Պետդեպարտամենտը շնորհավորել է Հայաստանին ընտրությունների կապակցությամբ և կոչ է արել հետաքննել խախտումները
21.02.2013,
12:33
ԱՄՆ պետդեպարտամենտը շնորհավորել է Հայաստանին հաջող նախագահական ընտրությունների կապակցությամբ, սակայն կոչ է արել հետաքննել խախտումները։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ պետդեպարտամենտը շնորհավորել է Հայաստանին հաջող նախագահական ընտրությունների կապակցությամբ, սակայն կոչ է արել հետաքննել խախտումները։
«ԱՄՆ–ն շնորհավորում է հայ ժողովրդին փետրվարի 18–ին անցկացված նախագահական ընտրությունների առիթով, որոնք միջազգային դիտորդներն ընդհանուր առմամբ գնահատել են որպես լավ կազմակերպված և կառուցված մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, ինչպես հավաքների և արտահայտման արտահայտում»,– ասվում է ԱՄՆ–ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի հայտարարությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նուլանդը նաև բարձր է գնահատել ԶԼՄ–ների աշխատանքը և նշել է, որ նախագահի բոլոր թեկնածուները հաջող են օգտագործել անվճար եթերաժամանակը։ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ որոշ դեպքերում դիտորդներն ուշադրություն են դարձրել վարչական ռեսուրսների ոչ պատշաճ օգտագործմանը, անկողմնակալության բացակայությանը և ընտրողների նկատմամբ ճնշմանը։
«Մենք կոչ ենք անում համապատասխան կառույցներին հետաքննել և ձեռնարկել համապատասխան քայլեր`որպես արձագանք ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումներին, կոչ ենք անում կողմերին պահպանել հանգստություն հետընտրական ժամանակահատվածում և զսպվածություն դրսևորել»,– ասել է Նուլանդը։
ԿԸՀ նախնական տվյալներով, փետրվարի 18–ին նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը։ ԱՊՀ և Եվրոպայի դիտորդներն ընդհանուր առմամբ դրական է գնահատել Հայաստանի նախագահական ընտրությունները` դրանք անվանելով ժողովրդավար և լեգիտիմ, միաժամանակ նշելով որոշ խախտումներ, որոնք, այնուամենայնիվ, չեն ազդել վերջնական արդյունքի վրա։ -0-Ն./Ա.