Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

ՌԴ Պետդուման վավերացրել է մի համաձայնագիր, որը թույլ է տալիս առանց հաշվառման 30 օր բնակվել ՌԴ–ի և Հայաստանի տարածքում

20.02.2015, 19:36
, ՀԱՅԱՍՏԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ,
ՌԴ Պետդուման վավերացրել է մի համաձայնագիր, որը թույլ է տալիս առանց հաշվառման 30 օր բնակվել ՌԴ–ի և Հայաստանի տարածքում
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ Պետդուման վավերացրել է Հայաստանի հետ կնքած համաձայնագիրը, ըստ որի` երկու երկրների քաղաքացիներին թույլատրվում է առանց հաշվառման 30 օր բնակվել Ռուսաստանի կամ Հայաստանի տարածքում։

Այսօր նման մոտեցում է կիրառվում Բելառուսի քաղաքացիների նկատմամբ` երկու երկրների քաղաքացիների տեղաշարժվելու ազատության, բնակության վայրի ընտրության և Դաշնակից պետության տարածքում բնակվելու հավասար իրավունքներն ապահովելու մասին համաձայնագրի համաձայն, ինչպես նաև Ղազախստանի քաղաքացիների նկատմամբ` երկու երկրների քաղաքացիների կացության կարգի մասին համաձայնագրի համաձայն։

«Համաձայնագիրը ստորագրվել է 2014թ.–ի հուլիսի 11–ին Սոչիում և նախատեսում է, որ Հայաստանի տարածքում ժամանակավոր բնակություն հաստատած Ռուսաստանի քաղաքացիները և ՌԴ տարածքում ժամանակավոր բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիները 30 օրվա ընթացքում ազատվում են բնակության պետության լիազոր մարմիններում հաշվառվելու պարտականությունից», – նշվում է համաձայնագրին կից նյութերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

2015թ.–ի հունվարին Հայաստանը միացել է ԵՏՄ–ին, որի անդամներն են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը։–0–