Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

Կրեմլում չեն բացառում Պուտինի և Օլանդի շփումները Երևանի հիշատակի միջոցառումների շրջանակում

17.04.2015, 14:46
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը կարող են հանդիպել Երևանում հիշատակի արարողությունների շրջանակում, որոնք կանցկացվեն ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Կրեմլում չեն բացառում Պուտինի և Օլանդի շփումները Երևանի հիշատակի միջոցառումների շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը կարող են հանդիպել Երևանում հիշատակի արարողությունների շրջանակում, որոնք կանցկացվեն ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Որքան հասկանում ենք, Երևանում Պուտինի և Օլանդի գտնվելը համընկնում են, նրանք այնտեղ կլինեն միաժամանակ։ Այդ պատճառով այնտեղ հայկական կողմի նախատեսած միջոցառումների շրջանակում նրանց շփումը չի կարելի բացառել», — ասաց Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր Պուտինի` Երևան ժամանելու հնարավորության մասին։ Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների հիմնական ծրագիրը նշանակված է ապրիլի 24–ին։ -0-