Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայաստանի և Ռուսաստանի պատգամավորները կքննարկեն ԵՏՄ-ի շրջանակում օրենսդրության ներդաշնակեցման հարցը

30.10.2014, 13:08
Հայ և ռուս խորհրդարանականները կքննարկեն ԵՏՄ-ի համագործակցության շրջանակում օրենսդրության ներդաշնակեցման հարցերը, հինգշաբթի ասաց ՀՀ ԱԺ-ի և ՌԴ Դաշնային Խորհրդի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ Դաշնության Խորհրդարանի անդամ Նիկոլայ Ռիժկովը Երևանում կազմակերպված հանձնաժողովի 25-րդ նիստի ժամանակ:
Հայաստանի և Ռուսաստանի պատգամավորները կքննարկեն ԵՏՄ-ի շրջանակում օրենսդրության ներդաշնակեցման հարցը
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ և ռուս խորհրդարանականները կքննարկեն ԵՏՄ-ի համագործակցության շրջանակում օրենսդրության ներդաշնակեցման հարցերը, հինգշաբթի ասաց ՀՀ ԱԺ-ի և ՌԴ Դաշնային Խորհրդի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ Դաշնության Խորհրդարանի անդամ Նիկոլայ Ռիժկովը Երևանում կազմակերպված հանձնաժողովի 25-րդ նիստի ժամանակ:

Նրա խոսքերով՝ հանձնաժողովի նիստին նախատեսվում է քննարկել Մաքսային Միությունում և ԵՏՄ-ում ՌԴ-ի և Հայաստանի համագործակցության զարգացման թեման, որն այս պահին հրատապ է:

«Սա մեր հանձնաժողովի առաջին նիստն է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց ԵՏՄ-ի պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագիրը, ինչի կապակցությամբ ցանկանում են շնորհավորել Հայաստանի ղեկավարությանը», - ասաց Ռիժկովը:

Նա ընդգծեց, որ ավելի մեծ դերակատարություն է ձեռք բերում երկրների միջև միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում նաև երկու երկրների շահերին համապատասխանող օպտիմալ ինտեգրալ մոդելների մշակման, սեփական օրենսդրական և նորմատիվային բազայի զարգացման համատեքստում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման և միավորման համար:

Ռիժկովի խոսքերով՝ նիստին կներկայացվի տնտեսական ինտեգրման ճանապարհին խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքը, ինչպես նաև հեռանկարներն ու առավելությունները Հայաստանի և ԵՏՄ-ի համար:

«Մենք կքննարկենք Հայաստանի և Ռուսաստանի ինտեգրացիոն փոխգործակցության, ԵՏՄ-ում երկու երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հետ կապված հարցերը, ինչպես նաև գոյություն ունեցող տրանսպորտային խնդիրները: Վստահ եմ, որ նիստը կընթանա կառուցողական մթնոլորտում և կնպաստի երկրների միջև ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացման ձևերի համաձայնեցմանը, որոնք համապատասխանում են ազգային շահերին», - ասաց Ռիժկովը:

Ռուսական կողմից հանձնաժողովին աշխատանքներին մասնակցում են ՌԴ Դաշնության խորհրդի անդամները, Պետդումայի պատգամավորներ, գործադիր իշխանության դաշնային մարմինների ներկայացուցիչները, դիվանագիտական կորպուսի, գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ:-0-