Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Ռուսական վարկի շրջանակում նախատեսված սպառազինությունը գրեթե ամբողջությամբ մատակարարվել է

28.06.2016, 20:19
Հայաստանը գրեթե ամբողջությամբ ստացել է ռուսական վարկով նախատեսված սպառազինությունը:
Ռուսական վարկի շրջանակում նախատեսված սպառազինությունը գրեթե ամբողջությամբ մատակարարվել է

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը գրեթե ամբողջությամբ ստացել է ռուսական վարկով նախատեսված սպառազինությունը, երեքշաբթի խորհրդարանի արտահերթ նիստում ասաց Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ռուսական արտադրության ազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման նպատակով Հայաստանի և ՌԴ կառավարությունները Երևանին 200 մլն դոլարի պետական արտահանողական վարկի տրամադրման համաձայնագիր են ստորագրել` տասը տարի ժամկետով, մինչև 2018 թվականի սկիզբ վճարումների տարկետմամբ։

«Տվյալ գործարքի գործընթացն իրականացվում է նախատեսված ծավալով և շուտով սպառազինության մատակարարումների գործնական մասով կավարտվի»,– ասաց Շարմազանովը։ 

Նա նաև նշեց, որ երկու կողմերը Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ընթացքում վերահաստատել են հայ–ռուսական հարաբերությունների խորացման ձգտումը, այդ թվում` սպառազինությունների գծով։ 

«Տվյալ հարցով մենք անհանգստանալու առիթ չունենք, բոլոր հարցերը լուծվում են ժամանակին»,– ասաց Շարմազանովը։ -0-