Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

Ռուսաստանը ձգտում է, որ Հայաստանը ԵՏՄ–ին միանա հարմար պայմաններով. փորձագետ

08.07.2014, 16:22
Ռուսաստանը փորձում է անել այնպես, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միանա հայկական տնտեսության համար հարմար պայմաններով, կարծում է ԵվրԱզԷս–ի Ինստիտուտի գլխավոր տնօրեն, Եվրասիական տնտեսական ինտեգրման, արդիականացման, մրցունակության և ՌԳԱ կայուն զարգացման համալիր խնդիրների գիտական խորհրդի բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը։
Ռուսաստանը ձգտում է, որ Հայաստանը ԵՏՄ–ին միանա հարմար պայմաններով. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը փորձում է անել այնպես, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միանա հայկական տնտեսության համար հարմար պայմաններով, կարծում է ԵվրԱզԷս–ի Ինստիտուտի գլխավոր տնօրեն, Եվրասիական տնտեսական ինտեգրման, արդիականացման, մրցունակության և ՌԳԱ կայուն զարգացման համալիր խնդիրների գիտական խորհրդի բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը։

Ըստ նրա, ոչ ոք չի կարող Հայաստանի անդամակցության հստակ ժամկետ նշել, քանի որ Ռուսաստանը չի կարող միակողմանի կարգով ազդել միությունում որոշումների ընդունման գործընթացի վրա։

«Ռուսաստանը չունի մտադրություն, որ դա կատարվի հնարավորին չափ ավելի վաղ, Ռուսաստանը ցանկանում է, որ դա կատարվի Հայաստանի համար և Եվրասիական միության բոլոր երկրների փոխգործակցության տեսանկյունից հնարավորին չափ ավելի հարմար կերպով»,– երեքշաբթի ասաց Լեպյոխինը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Փորձագետը նաև դրական գնահատեց հայկական իշխանությունների գործողությունները ԵՏՄ–ին միանալու ընթացքում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հետ տնտեսական համագործակցության և մի շարք ապրանքների ցածր մաքսատուրքերի պահպանման հարցում։  

«Հայաստանի ղեկավարության բացարձակապես ճիշտ դիրքորոշումը, որը կայանում է նրանում, որ Հայաստանը բազմաթիվ հարցեր դրել է պայմանագրի ստորագրման ընթացակարգի շրջանակներում»,– ասաց նա։
Լեպյոխինը նաև խոսեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դիրքորոշման մասին, որը վերաբերում է Հայաստանի մաքսային սահմանների հարցին, ինչն էլ արտացոլվել է ԵՏՄ–ին Հայաստանի միացման ժամկետների վրա։

«Կարծում եմ, որ ոչ մի ողբերգություն չի կատարվել, դա նորմալ առևտրային գործընթաց է, Հայաստանի ազգային շահերի պաշտպանության, և ավելի վատ կլիներ, որ Հայաստանը համաձայներ և այդքան կտրուկ չդներ Լեռնային Ղարաբաղի և սեփական շահերի հարցը, և ստորագրեր պայմանագիրը»,– նշեց նա։

Եվրասիական բարձրագույն տնտեսական միության ընդլայնված նիստում Աստանայում մայիսի 29–ին Հայաստանի նախագահը հայտնել է, որ Երևանը մտադիր է միանալ ԵՏՄ–ին մինչև հունիսի 15–ը։ Սակայն համապատասխան փաստաթղթերը դեռ չեն ստորագրվել։

Հուլիսի 1–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ռուս դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունում, հայտարարել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ կդառնա արդեն շատ մոտ ժամանակում։

Մի քանի օր առաջ ԶԼՄ–ները տարածել էին Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երլան Իդրիսովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության մասին պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի 2014 թվականի հոկտեմբերին Մինսկում ԵՏՄ անդամ–պետությունների ղեկավարների հերթական նիստում։ -0-