Թուրքիայի վարչապետը ներկայացրել է Հայաստանի հետ սահմանի բացման պայմանները
13.02.2015,
15:21
Հայ–թուրքական սահմանը կարող էր բացվել, եթե Ադրբեջանին վերադարձվեր գոնե մեկ շրջան, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայ–թուրքական սահմանը կարող էր բացվել, եթե Ադրբեջանին վերադարձվեր գոնե մեկ շրջան, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Եթե հայերը հեռանային գոնե մեկ շրջանից, ապա սահմանը կարող էր բացվել», – հայտարարել է Դավութօղլուն Անկարայում ոչ մահմեդական կրոնական և հասարակական կազմակերպությունների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Haber Turk հեռուստաալիքը։
Նա ավելացրել է, որ Թուրքիայում բնակվող հայերը չպետք է զգան Անկարայի և Երևանի միջև գոյություն ունեցող տարաձայնությունները։
«Հայկական սփյուռքը մեզ թշնամի չէ, այն մեր սփյուռքն է», – ընդգծել է նա։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-