Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Սահմանում ՊԲ զինծառայողը հրազենային մահացու վիրավորում է ստացել

25.04.2017, 10:37
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Սահմանում ՊԲ զինծառայողը հրազենային մահացու վիրավորում է ստացել

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

20–ամյա Նարեկ Հմայակի Հարությունյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամը 17:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։  

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է հաղորդման մեջ։

Ապրիլի 24-ին և լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ։

Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 800 կրակոց, իսկ շփման գծի հարավարևելյան և արևելյան ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ (50 կրակոց):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների: -0-