Рейтинг@Mail.ru
USD
364.56
EUR
425.15
RUB
4.3097
GEL
139.14
2026 թ. օգոստոսի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+24

Սարգսյանը Մոսկվայում Պուտինի հետ կքննարկի հետագա փոխգործակցության առանցքային հարցերը

06.03.2013, 12:58
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12–ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, որի շրջանակներում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Սարգսյանը Մոսկվայում Պուտինի հետ կքննարկի հետագա փոխգործակցության առանցքային հարցերը
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12–ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, որի շրջանակներում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Սա կլինի ՀՀ նախագահի առաջին արտասահմանյան ուղևորությունը` փետրվարի 18–ին հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններից հետո։

«Բանակցությունների ընթացքում ենթադրվում է քննարկել բազմապլան քաղաքական, առևտրատնտեսական և մարդասիրական փոխգործակցության հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման թեմատիկան»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Սերժ Սարգսյանի հետ Վլադիմիր Պուտինի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել  2012թ.–ի դեկտեմբերի 19–ին Մոսկվայում` ՀԱՊԿ և ԵվրԱզԷՍ գագաթնաժողովի, ինչպես նաև Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ավարտին։ –0–