Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Սարգսյանը սահմանային անվտանգության ամրապնդման հարցերն է քննարկել Պատրուշևի հետ

24.06.2013, 10:59
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:
Սարգսյանը սահմանային անվտանգության ամրապնդման հարցերն է քննարկել Պատրուշևի հետ
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:

«Զրուցակիցները քննարկել են ռազմավարական դաշնակից երկու պետությունների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային զարգացումներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին:

«ՀՀ նախագահը և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել են նաև սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրերի շրջանակում նախատեսված ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով անվտանգության մակարդակի էական բարձրացման, անցակետերի արդիականացման և վերազինման ուղղությամբ աշխատանքների ընթացքի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:--0--