Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+33

Սարգսյանը շնորհավորել է իր թիմին հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել հիմնական մրցակիցներին

19.02.2013, 10:23
Գործող նախագահ, վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է իր թիմին հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել հիմնական մրցակիցներին։
Սարգսյանը շնորհավորել է իր թիմին հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել հիմնական մրցակիցներին
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գործող նախագահ, վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է իր թիմին հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել հիմնական մրցակիցներին։

«Այս ընտրությունները ճանապարհի ընտրություններ էին, և հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստան ճանապարհը: Եվ ես երջանիկ եմ ու հպարտ, որ այդ ճանապարհին լինելու եմ յուրաքանչյուր հայաստանցու կողքին»,– նախագահի ընտրության վերաբերյալ ԿԸՀ նախնական արդյունքների հրապարակումից հետո ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ասաց Սարգսյանը։

«Ես շնորհակալ եմ իմ թիմին՝ մեր թիմին: Հպարտ եմ այդ թիմով: Այսպիսի թիմի համար անլուծելի խնդիրներ գոյություն չունեն: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարողացան գիտակցել պահի կարևորությունը և համատեղ ջանքերով անցկացնել լավ ընտրություններ: Շնորհակալ եմ իմ մրցակիցներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, ովքեր կարողացան Հայաստանի քաղաքական կյանքում փոփոխություններ մտցնել, և ինձ համար, անկեղծորեն եմ ասում, պատիվ էր նրանց հետ մրցել: Շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին լուսաբանելու բոլոր թեկնածուների ընտրարշավը: Շնորհակալ եմ մեր իրավապահներին, ոստիկաններին, անվտանգության աշխատողներին, ովքեր կարողացան ապահովել բոլոր թեկնածուների ազատ արտահայտվելու և՛ իրավունքը, և՛ հնարավորությունները: Ես կարծում եմ, որ մենք միասին, համատեղ ուժերով կարողացանք ապացուցել բոլորին, այդ թվում՝ նաև մեզ, որ մենք ի վիճակի ենք սեփական ջանքերով լուրջ փոփոխություններ իրականացնել մեր երկրում, և դա մեծ հույս է ներշնչում, որ տեսանելի ապագայում այդ փոփոխությունները տալու են իրենց արդյունքները: Մ
Մենք վաղվանից շարունակելու ենք մեր աշխատանքը, որովհետև ընտրություններով ոչինչ չի ավարտվում, ընդհակառակը՝ սկսվում է տքնաջան աշխատանքը, և մենք բոլորս մեր թիմով պատրաստ ենք կատարելու այդ աշխատանքը: Ես հպարտ եմ և հույս ունեմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն քվեարկել իմ օգտին, ըմբռնումով կմոտենան մեծամասնության որոշմանը, և մենք կայուն միջավայրում կսկսենք համատեղ զարգացնել Հայաստանը՝ մեր բոլորի աչքի լույսը, մեր հայրենիքը, մեր պարծանքը: Եվ փառք մեր ժողովրդին: Շնորհակալ եմ»:,– ասաց Սարգսյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկից հետո Սարգսյանը ստացել է քվեների 58.64 % (861160)։

Նրա հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է քվեների 36.75 % (539 672)։

Երրորդ տեղում է Հրանտ Բագրատյանը` 2.15% (31643), այնուհետև ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` 1.23% (18093)։

Փետրվարի 18-ին Հայաստանում կայացավ նախագահի ընտրությունը։ ԿԸՀ նախնական տվյալներով` ընտրությանը քվեարկել է 1 518 407 ընտրող` ըտրազանգվածի ընդհանուր թվի 60,05%–ը։--0-