Рейтинг@Mail.ru
USD
361.49
EUR
405.41
RUB
4.3065
GEL
139.22
2026 թ. հոկտեմբերի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանի վիճարկած երկու հոդվածներից մեկը

04.09.2019, 15:43
ՍԴ-ն հրապարակեց Քոչարյանի դիմումների գործով որոշումը:
ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանի վիճարկած երկու հոդվածներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանի վիճարկած երկու հոդվածներից մեկը:

Հայաստանի Սահմանադրական դատարանը երեքշաբթի ուսումնասիրել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի (Խափանման միջոց կիրառելու հիմքերը) և 35-րդ հոդվածի (Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը»:

Սահմանադրական դատարանը հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, որի համաձայն, Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող: -0-