Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանի ՍԴ–ն սկսել է ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը Սահմանադրությանը համապատասխան լինելու հարցի քննարկումը

14.11.2014, 11:22
Հայաստանի Սահմանադրական դատարանը քննում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի` ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու հարցը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Հայաստանի ՍԴ–ն սկսել է ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը Սահմանադրությանը համապատասխան լինելու հարցի քննարկումը
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Սահմանադրական դատարանը քննում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի` ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու հարցը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10–ին երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է ԵՏՄ–ի լիիրավ մասնակից, որը գործունեությունը կսկսի 2015 թվականի հունվարի 1-ից։

«ՀՀ Սահմանադրական դատարանը քննում է Եվրասիական տնտեսական միության մասին 2014թ.-ի մայիսի 29-ի Մինսկում ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին փաստաթղթում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը»,– ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։

Այս պահին դատավորները հեռացել են խորհրդակցելու։

ՍԴ շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվում։ Շուրջ քսան երիտասարդներ բողոքում են ԵՏՄ–ին միանալու դեմ։ Ոստիկանության աշխատակիցները հետևում են նրանց։-0-