Рейтинг@Mail.ru
USD
377.46
EUR
434.27
RUB
4.5869
GEL
138.74
2026 թ. մարտի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիտվայի Հանրապետություն

18.04.2013, 11:55
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 18-ին Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հրավերով երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լիտվայի Հանրապետություն:
Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիտվայի Հանրապետություն
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 18-ին Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հրավերով երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լիտվայի Հանրապետություն:

Ինչպես տեղեկացնում են Ն մամուլի ծառայությունից, Լիտվայի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-լիտվական հարաբերություններին,  երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրներին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:-0-