ՀՀ փոխարտգործնախարար. վաղ թե ուշ ոչ միայն ողջ աշխարհը, այլև Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը

ՀՀ փոխարտգործնախարար. վաղ թե ուշ ոչ միայն ողջ աշխարհը, այլև Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Վաղ թե ուշ ոչ միայն ողջ աշխարհը, այլև Թուրքիան ստիպված կլինի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, հինգշաբթի լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո։

«Շատ կարևոր է, որ որքանով ենք մենք պատրաստված, որքանով ենք հետևողական, և մեր հետևողականությունը, վաղ թե ուշ, կտա իր արդյունքները։ Թուրքիան ստիպված կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը», – ասել է Քոչարյանը։

Նրա խոսքերով, նախօրեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի արած հայտարարությունը վկայում է այն մասին, որ Թուրքիան վաղ թե ուշ կճանաչի այդ փաստը։

Թուրքիայի վարչապետը չորեքշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ առաջին անգամ ցավակցություն է հայտնել ցավակցություն  է հայտնել ХХ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհված հայերի թոռներին։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:39 24.04.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×