Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+26

ՀՀ վարչապետը շնորհավորել է ՀՅԴ-ական նոր նախարարներին

25.02.2016, 16:02
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում շնորհավորել է Հայ Հեղափոխական Դաշնակցության  նորանշանակ նախարարներին:
ՀՀ վարչապետը շնորհավորել է ՀՅԴ-ական նոր նախարարներին
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/.Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում շնորհավորել է Հայ Հեղափոխական Դաշնակցության  նորանշանակ նախարարներին:

«Ինչպես բոլորին հայտնի է, մենք  ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ քննարկումներ ենք անցկացրել, որոշում է ընդունվել կնքել քաղաքական համաձայնության համաձայնագիր: Այդ կապակցությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարար է նշանակվել Լևոն Մկրտչայնը, ՀՀ էկոնոմիկայի նախարար` Արծվիկ Մինասյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար` Դավիթ Լոքյանը: Շնորհավորում եմ և ցանկանում հաջողություններ»,-ասաց նա:

Դրանից բացի, նրա խոսքով, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար:

«Երիցյանին ևս շնորհավորում եմ»,-ասաց Աբրահամյանը: -0-