Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Շրջափակումը ճեղքելը Հայաստանի համար մեծ գործ կլիներ. Սարգսյան

04.02.2013, 11:05
Շրջափակումը ճեղքելը Հայաստանի համար մեծ գործ կլիներ, «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով Աբխազիայի միջոցով ճանապարհի բացման մասին հարցին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Շրջափակումը ճեղքելը Հայաստանի համար մեծ գործ կլիներ. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Շրջափակումը ճեղքելը Հայաստանի համար մեծ գործ կլիներ, «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով Աբխազիայի միջոցով ճանապարհի բացման մասին հարցին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Առաջին հերթին` տնտեսության համար։ Փոխադրման անհնարինության կամ փոխադրումների թանկության պատճառով մեր ապրանքներից մի քանիսն այժմ պարզապես անմրցունակ են։ Իհարկե, չորս կողմերի համաձայնությունն է անհրաժեշտ, սակայն վերջերս մեզ մոտ այցով եղավ Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին և ինձ հավաստիացրեց` Վրաստանի համար շարժի բացումը նույնպես շահավետ է»,– ասել է պետության ղեկավարը։

Խոսելով Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերներից մեկի` Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին` Սարգսյանն ասել է, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հազիվ թե կարելի է ընդհանուր շրջափակում անվանել։

«Հայաստանը խստորեն գործում է միջազգային իրավունքի շրջանակներում։ Պատժամիջոցներ, անշուշտ, առկա են։ Դրանք հարվածում են իրանական տնտեսությանը և հետադարձով` մեր տնտեսությանը։ Սակայն մենք շարունակում ենք հետաքրքիր համատեղ նախագծերի մշակումը, մասնավորապես` հիդրոէներգետիկայի ոլորտում։ Այժմ ողջ թափով ընթանում է նոր միջազգային մայրուղու շինարարությունը, որը միացնում է Իրանին Հայաստանի հետ, հերթում է` երկաթուղային նախագիծը»,– նշել է պետության ղեկավարը։ --0--