Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Ստորագրվել է հայ-լիբանանյան երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը

13.03.2015, 20:30
Մարտի 13-ին ավարտվել է Լիբանանի զինված ուժերի պատվիրակության աշխատանքային այցը Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ստորագրվել է հայ-լիբանանյան երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 13-ին ավարտվել է Լիբանանի զինված ուժերի պատվիրակության աշխատանքային այցը Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 
Հագեցած օրակարգով այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության, ռազմական արդյունաբերության, կադրերի և ռազմական կրթության, ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության, թիկունքի և սպառազինության վարչությունների պետերի հետ, այցելություններ է կատարել ՊՆ տարբեր ստորաբաժանումներ, ուսումնական հաստատություններ և ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ:
 
Քննարկվել են ռազմական կրթության, վարժանքների, խաղաղապահության, նյութատեխնիկական ապահովման և ռազմական  արդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռքբերվել մոտ ապագայում կազմակերպել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների փոխայցելությունները:
 
Այցի ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և Լիբանանի զինված ուժերի պատվիրակության ղեկավար բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանը ստորագրել են 2015 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը:-0-