Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Տիգրան Սարգսյանը կպահպանի վարչապետի պաշտոնը Հայաստանի նախագահի ընտրություններից հետո. թերթ

19.12.2012, 11:20
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կպահպանի իր պաշտոնը նոր կառավարությունում, որը կձևավորվի 2013թ.–ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից հետո, գրում է «Ժամանակ» թերթը` հղում անելով իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության աղբյուրներին։
Տիգրան Սարգսյանը կպահպանի վարչապետի պաշտոնը Հայաստանի նախագահի ընտրություններից հետո. թերթ
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Տիգրան Սարգսյանը կպահպանի իր պաշտոնը նոր կառավարությունում, որը կձևավորվի 2013թ.–ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից հետո, գրում է «Ժամանակ» թերթը` հղում անելով իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության աղբյուրներին։

Ըստ պարբերականի` նման եզրակացությունների համար հիմք են ծառայել ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում Սարգսյանի անցկացրած հանդիպումները։ Մասնավորապես` վարչապետը հանդիպումներ է անցկացրել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր տնօրեն Դենիել Յոհանեսի հետ, ում հետ քննարկել է ծրագրի վերաֆինանսավորման հնարավորությունները։

Բացի այդ, տեղի է ունեցել Տիգրան Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, ով հազվադեպ է հանդիպում վարչապետների հետ։

«Դրանից ելնելով` իշխող ՀՀԿ–ի գերիշխող մասը ենթադրում է, որ Սարգսյանը կվերընտրվի իր պաշտոնում, և Արևմուտքը շահագրգռված է դրանում»,– գրում է թերթը։ –0–