Рейтинг@Mail.ru
USD
366.85
EUR
419.24
RUB
4.6649
GEL
139.43
2026 թ. հուլիսի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2015 թ. հունվարին ավելացել է 1,3%–ով

20.02.2015, 14:33
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2015թ.–ի հունվարին, 2014թ.–ի հունվարի համեմատ, ավելացել է 1,3 տոկոսով, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2015 թ. հունվարին ավելացել է 1,3%–ով
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2015թ.–ի հունվարին, 2014թ.–ի հունվարի համեմատ, ավելացել է 1,3 տոկոսով, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

ԱՎԾ տվյալով` 2015 թվականի հունվարին սպառողական գների աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4.3 տոկոս, իսկ Հայաստանի արդյունաբերական արտադրանքների գներն ավելացել են 6.7 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 87 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք (2014 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 6.3 տոկոսի անկում):

Միաժամանակ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 16.9 մլրդ դրամ (1.8% աճ), շինարարության ծավալը` 7.6 մլրդ դրամ (2,2% անկում ), ներքին առևտրի շրջանառությունը` 120,5 մլրդ դրամ (7.4% անկում) և ծառայությունների ծավալը` 83.8 մլրդ դրամ (3,8% աճ):

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015թ.–ի հունվարին կազմել է մոտ 272,5 մլն դոլար` 2014թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով մոտ 30.4 տոկոսով։

Ըստ բյուջեի` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2015թ.–ին նախատեսված է 4.1 տոկոսի սահմանում։–0 –