Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները կարող են վերաբերել նաև հյուրանոցային բիզնեսին

16.12.2015, 12:03
Մոսկվան կարող է ընդլայնել պատժամիջոցներն Անկարայի նկատմամբ, հայտնում է Ինտերֆաքսը` հղում անելով «Կոմերսանտին»։
Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները կարող են վերաբերել նաև հյուրանոցային բիզնեսին

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մոսկվան կարող է ընդլայնել պատժամիջոցներն Անկարայի նկատմամբ, հայտնում է Ինտերֆաքսը` հղում անելով «Կոմերսանտին»։

Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները կարող են տարածվել նաև հյուրանոցային բիզնեսի, փայտամշակման, օդաչուների ուսուցման, ինչպես նաև ցանկացած բնագավառի պետպատվերների վրա։ Պարբերականի աղբյուրների տվյալներով, խոսքը, ըստ էության, աշխատանքների և ծառայությունների ներկրման դրության մասին է` ռուս իրավաբանական անձանց կարգելվի պայմանագրեր ստորագրել թուրք պրոֆիլային կոնտրգործակալների հետ։ Պատժամիջոցների կիրառումը կարող է վերահսկել Ռոսֆինմոնիտորինգը ԿԲ–ի մասնակցությամբ, իսկ կառավարությունն իրավունք կունենա կարգավորել իրավիճակը մեխանիկական եղանակով` սահմանելով այս կամ այն բացառությունը։

«Ъ»–ին հաջողվել է ծանոթանալ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարականով Էկոնոմիկայի նախարարության պատրաստած կառավարական որոշման նախագծին Թուրքիայի նկատմամբ «հատուկ տնտեսական քայլերի» շրջանակում։ Դեկտեմբերի 9–ին վարչապետին ուղղված փաստաթուղթը մշակվել է նախագահ Վլադիմիր Պուտինի` նոյեմբերի 28–ի «հակաթուրքական» հիմնական հրամանագրի կատարման համար։ 

Նոր որոշումը բերում է «ՌԴ տարածքում Թուրքիայի իրավասության ներքո գտնվող կազմակերպությունների համար աշխատանքի տեսակների» ցուցակը։ Խոսքը շինարարական ծառայությունների, զբոսաշրջային ծառայությունների, հյուրանոցային ծառայությունների ներկրման, ինչպես նաև փայտամշակման և Թուրքիայում ՌԴ ավիաընկերությունների քաղաքացիական անձնակազմի ուսուցման մասին է։

Ինչպես պարբերականին հաստատել է նախագծի հետ կապ ունեցող պաշտոնյաներից մեկը, ենթադրվում է, այդ թվում, որ ՌԴ–ում ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ թուրքականների նոր պայմանագրեր հնարավոր չի լինի գործարքների անձնագրեր ձևակերպել։ Առանց գործարքների անձնագրերի թուրքական իրավաբանական անձանց և հետադարձ բանկային վճարումներ անել հնարավոր չի լինի։ Միաժամանակ, ամբողջությամբ արգելվում է թուրք ռեզիդենտների մասնակցությունը ՌԴ պետգնումներին։ -0-