Рейтинг@Mail.ru
USD
365.87
EUR
416.43
RUB
4.6763
GEL
139.27
2026 թ. հուլիսի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+31

Հայաստանի վարչապետը հանձնարարել է Սոցնախարարությանը ստուգումներ կազմակերպել

26.01.2017, 11:40
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հրահանգել է լրջորեն զբաղվել Աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարությամբ:
Հայաստանի վարչապետը հանձնարարել է Սոցնախարարությանը ստուգումներ կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հրահանգել է լրջորեն զբաղվել Աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարությամբ, գրում է «Ժողովուրդ թերթը»։

«Արդեն հինգ տարի է` աշխատանքի և սոցիալական նախարարի պաշտոնը զբաղեցնում է հանրապետական Արտեմ Ասատրյանը։ Պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում տարբեր գերատեսչություններում պարբերաբար կոռուպցիոն սկանդալներ են ծագել, դրանց անմիջական մասնակիցները կալանավորվել են, անուղղակի մասնակիցները հրաժարական են տվել։ Իսկ ահա նախարարը շարունակում է մնալ իր պաշտոնում»,– ասվում է թերթում։

Հրապարակման հեղինակը նշում է, որ հերթական կոռուպիցոն սկանդալից հետո մեղավոր են դառնում բոլորը, բացի ոլորտի գլխավոր պատասխանատուից։ 

Օրեր առաջ վարչապետի որոշմամբ, պաշտոնից ազատվել է աշխատանքի և սոցապահովման փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր երկար տարիներ` կարգավորելով մանկատների և ծերանոցների աշխատանքը։ -0-