Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Վատիկանում անցկացված պատարագը քաղաքակիրթ աշխարհի աջակցությունն ապահովեց Հայաստանին. փորձագետ

14.04.2015, 20:39
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագը, որն անցկացվեց Վատիկանում, Հայաստանին քաղաքակիրթ աշխարհի աջակցություն ապահովեց, ««Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։
Վատիկանում անցկացված պատարագը քաղաքակիրթ աշխարհի աջակցությունն ապահովեց Հայաստանին. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագը, որն անցկացվեց Վատիկանում, Հայաստանին քաղաքակիրթ աշխարհի աջակցություն ապահովեց, ««Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։

Կիրակի ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված պատարագի սկզբում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ Նա հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների և հույների` նախորդ հարյուրամյակի սկզբում վերապրած տանջանքները բնութագրել է որպես «ХХ դարի առաջին ցեղասպանություն»։ Հռոմի պապի հայտարարությունից հետո Թուրքիան հետ է կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին, իսկ բացատրություն տալու համար Թուրքիայի ԱԳՆ են կանչել Անկարայում Վատիկանի դեսպանին, իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն հայտարարել է, որ Հռոմի պապի հայտարարությունն անպատեհ էր։

Փորձագետի խոսքով` նման աջակցությունն ինչ–որ չափով անվտանգության երաշխիք է Թուրքիայի հնարավոր ագրեսիվ քաղաքականության դեպքում։

Նա ավելացրեց նաև, որ շուտով նման պատարագ կանցկացվի նաև Գերմանիայում և եվրոպական մի շարք այլ քաղաքներում, իսկ ապրիլի 24-ին Հայաստանի բոլոր եկեղեցիներում ու քույր–եկեղեցիներում խորհրդանշական ժամին` 19։15-ին, հարյուր անգամ կհնչեն զանգերը, ինչը քրիստոնեական աշխարհի միասնության խորհրդանիշ կդառնա։

«Թվում էր` կիրակնօրյա պատարագը կրոնական միջոցառում էր, սակայն այն նաև քաղաքական որոշակի ենթատեքստ ուներ, ինչը շատ ուժեղ ազդեցություն գործեց։ Պատարագն ու դրան հաջորդած իրադարձությունները քաղաքակիրթ աշխարհին ուղղված կոչ դարձան` դատապարտել և հետագայում նման հանցագործություն թույլ չտալ մարդկության դեմ»,– ավելացրեց քաղաքագետը։ Նա ընդգծեց, որ հենց այդ հաջողությունը Թուրքիայի «նյարդային պատասխանի» պատճառ դարձավ։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—