Рейтинг@Mail.ru
USD
368.15
EUR
421.97
RUB
5.0095
GEL
138.92
2026 թ. հունիսի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

Վիգեն Սարգսյանը բացասական է վերաբերվում Ադրբեջանին զենքի ցանկացած վաճառքին

28.06.2017, 14:27
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ բացասական է վերաբերվում Ադրբեջանին ցանկացած զենքի վաճառքին` լինի դա ռուսական, իսրայելական կամ թուրքական զենք։

Վիգեն Սարգսյանը բացասական է վերաբերվում Ադրբեջանին  զենքի ցանկացած վաճառքին

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ բացասական է վերաբերվում Ադրբեջանին ցանկացած զենքի վաճառքին` լինի դա ռուսական, իսրայելական կամ թուրքական զենք։

Այս մասին նա խոսել է լրագրողների հետ հանդիպմանը։

Նախարարի կարծիքով, դա կապված է Ադրբեջանի անկանխատեսելիության հետ` ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության հետ։

Նրա ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միայն ներքին և երբեմն վերլուծության դժվար ենթարկվող խնդիրների համադրմամբ։

Ըստ նախարարի, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի փոխգործակցության ծրագիրը, որը ռազմավարական գործընկերության բավականին հավակնոտ ծրագիր է։ Եվ ըստ այդ ծրագրի, Հայաստանը ստանում է այն զենքը, որը գնում է Ռուսաստանում։ -0-