Рейтинг@Mail.ru
USD
367.38
EUR
420.03
RUB
4.7873
GEL
139.47
2026 թ. հուլիսի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունները. ԱԳՆ հայտարարություն

20.07.2012, 11:18
Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունները, ասվում է վրացական ԱԳՆ հայտարարության մեջ, որը տեղակայված է գերատեսչության կայքում:
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունները, ասվում է վրացական ԱԳՆ հայտարարության մեջ, որը տեղակայված է գերատեսչության կայքում:

«Վրաստանի ԱԳՆ-ն հաստատում է վրացական կառավարության միանշանակ աջակցությունն Ադրբեջանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում, այսպես կոչված, «նախագահական ընտրությունները», որոնք անցկացվել են Լեռնային Ղարաբաղում 2012 թվականի հուլիսի 19-ին»,- ասվում է հայտարարությունում։

Փաստաթղթում նշվում է նաև միջազգային հանրության ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կողմերի կառուցողական երկխոսության հիման վրա։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ձայների 66,70 տոկոս է հավաքել նախօրեին Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ:

Ընտրողների մասնակցությունը կազմել է 73,43 տոկոս։ Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 72833 ընտրող` գրանցված 98909-ից։
Ընտրություններին հետևել են ավելի քան 60 դիտորդներ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Իռլանդիայից, Լեհաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Բելգիայից, Իսրայելից, Չեխիայից, Հունգարիայից, Ավստրիայից, Բուլղարիայից, Աբխազիայից, Հարավային Օսեթիայից, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունից։ Հանրապետության քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձության լուսաբանման համար ժամանել են տասնյակ լրագրողներ Հայաստանից և արտերկրից։

Սրանք ԼՂՀ նախագահի՝ թվով հինգերորդ ընտրություններն են։ Առաջինն այդ պաշտոնը 1994 թվականին զբաղեցրել է Ռոբերտ Քոչարյանը, ով երեք տարի անց գլխավորել է հայկական կառավարությունը, իսկ 1998 թվականին ընտրվել է Հայաստանի նախագահ։ 1997-2007 թվականներին ԼՂՀ նախագահ է եղել Արկադի Ղուկասյանը։ Արցախի ներկայիս նախագահ Բակո Սահակյանը հաղթել է 2007 թվականի հուլիսի 19-ի ընտրություններում։

Միջազգային դիտորդներն ու փորձագետները Ղարաբաղի ընտրությունները համարում են տարածաշրջանի ամենաօրինակելիներից մեկը։ -0-