Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը արդյունավետ է անվանել Սարգսյանի, Ալիևի և Քերիի հանդիպումը

05.09.2014, 13:41
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը արդյունավետ է անվանել նախօրեին Ուելսի Նյուպորտում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի, ինչպես նաև պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը։
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը արդյունավետ է անվանել Սարգսյանի, Ալիևի և Քերիի հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը արդյունավետ է անվանել նախօրեին Ուելսի Նյուպորտում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի, ինչպես նաև պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը։

«Ուելսում անցել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների արդյունավետ  բանակցությունները Ջոն Քերիի հետ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք օգնել»,– գրել է Ուորլիքը Twitter–ի իր միկրոբլոգում։

Նյուպորտում նախօրեի երեկոյան կայացել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը:

Ղարաբաղյան խնդրի քննարկումը եռակողմ ձևաչափով արդեն ընդունված պրակտիկա է։

Նմանատիպ հանդիպումներ սովորաբար անցկացվել են Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ։ Օգոստոսի 10–ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որը որոշակիորեն թուլացրել է հուլիսի վերջին–օգոստոսի սկզբին հայ–ադրբեջանական շփման գծում ստեղծված լարվածությունը։

Առաջիկայում ծրագրված է հանդիպում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-