Լիբանանում խաղաղապահ գործողություններին մասնակցելու վերաբերյալ կոնկրետ որոշում դեռ չկա. ՊՆ
17.12.2013,
11:32
Կոնկրետ որոշում դեռ չկա այն մասին, որ հայ խաղաղապահները կմասնակցեն Լիբանանում իրականացվող խաղաղապահ գործողություններին, ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնկրետ որոշում դեռ չկա այն մասին, որ հայ խաղաղապահները կմասնակցեն Լիբանանում իրականացվող խաղաղապահ գործողություններին, ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Նա միաժամանակ նշել է, որ այդ հարցով բանակցությունները շարունակվում են։
«Մենք լիովին պատրաստ ենք մասնակցել։ Այս տարվա հունիսին համապատասխան բանակցություններ ենք անցկացրել իտալական կողմի հետ` Լիբանանում (իտալական հրամանատարության օպերատիվ կառավարման ներքո) ՄԱԿ–ի Ժամանակավոր ուժերի կազմում հայկական երկու խաղաղապահ դասակներ ընդգրկելու շուրջ»,– ասել է Օհանյանը։
Նախարարն ավելացրել է նաև, որ այսօր Հայաստանի ԶՈՒ 12–րդ խաղաղապահ գումարտակի կազմից միջազգային օպերացիաների է մասնակցում 156 զինծառայող, որոնցից 121–ն իր զինվորական պարտքն է կատարում Աֆղանստանում, իսկ 35–ը` Կոսովոյում։ Մասնակցության այս ձևաչափը կպահպանվի։
ՄԱԿ–ի ուժերի ժամանակավոր զորախումբը տեղակայված է հարավային Լիբանանում, Իսրայելի հետ սահմանին` ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի` 1978 թվականի մարտի 19–ի բանաձևին համապատասխան։
Լիբանանի հայկական համայնքը հասնում է 100 հազարի։ Հայերը հիմնականում ապրում են Բեյրութում ու հարակից տարածքներում։ Այստեղ բնակվող հայերի մեծ մասը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են։
Երկրում գործում է Հայկազյան համալսարանը, ինչպես նաև մի շարք հայկական դպրոցներ ու վարժարաններ։ Լիբանանի հայկական լրատվամիջոցների մեջ իրենց կարևոր դերն ունեն «Ազդակը» (ՀՅԴ պաշտոնական մարմին), «Զարթոնքը» (Ռամկավար ազատական կուսակցության թերթ) և «Արարատը» («Հնչակյան» կուսակցության շաբաթաթերթ)։
Լիբանանի կառավարությունում հայկական համայնքը երկու նախարարական պորտֆել ունի, խորհրդարանում` վեց պատգամավորական մանդատ։-0-