ԵԱՀԿ ղեկավարը ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիները կքննարկի Կովկաս կատարելիք այցի ընթացքում
17.06.2013,
10:53
Ուկրաինայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները կքննարկի հունիսի 17-20-ը Հարավային Կովկասի երկրներ կատարելիք այցի ընթացքում, ճեպազրույցի ժամանակ հայտնեց Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի ժ.պ. Եվգենի Պերեբիյնիսը։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները կքննարկի հունիսի 17-20-ը Հարավային Կովկասի երկրներ կատարելիք այցի ընթացքում, ճեպազրույցի ժամանակ հայտնեց Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի ժ.պ. Եվգենի Պերեբիյնիսը։
Մասնավորապես, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հունիսի 17-18-ին Կոժարան այցով կգտնվի Ադրբեջանում, 18-19-ին` Վրաստանում, 19-20-ին` Հայաստանում։
Այցի ընթացքում Կոժարան` որպես ԵԱՀԿ ղեկավար, կհանդիպի նշված երկրների ղեկավարության, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին հետ` այդ տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեության արդիական հարցերի քննարկման նպատակով։
Կոժարան կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցերը, Ժնևյան քննարկումների ընթացքը, ինչպես նաև ԵԱՀԿ գրասենյակների գործունեությունը Հայաստանում և Ադրբեջանում։
Ապրիլի վերջին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան դեռևս առաջխաղացումներ չի տեսնում ղարաբաղյան կարգավորման հարցում։ Նա այդ հայտարարությունն արեց` ելույթ ունենալով Մոսկվայում իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։ ՀՀ ԱԳ նախարարը համաձայնեց իր ռուս գործընկերոջ հետ` ավելացնելով, որ չի կարող ասել, թե իրավիճակը գտնվում է փակուղում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-