Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Եգիպտոսում կատարվող անկարգությունների պատճառով Հայաստանի քաղաքացիները չեն տուժել

15.08.2013, 13:05
Եգիպտոսում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ այս պահի տվյալներով չկան, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայաբերելով հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին։
Եգիպտոսում կատարվող անկարգությունների պատճառով Հայաստանի քաղաքացիները չեն տուժել
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եգիպտոսում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ այս պահի տվյալներով չկան, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայաբերելով հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին։

Նրա խոսքով, այս պահին Եգիպտոսում ապրում է Հայաստանի մոտ 400 քաղաքացի (չհաշված զբոսաշրջիկներին), ներառյալ` երկքաղաքացիություն ունեցող անձինք։

Չորեքշաբթի օրվանից Եգիպտոսում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ, իսկ 11 նահանգներում` պարեկային ժամ։ Այդ որոշումն իշխանություններն ընդունել են նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և իրավապահ մարմինների բախումներից հետո Կահիրեում։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնում է անկարգություններում զոհված գրեթե 300 մարդու մասին։ Տեղական ԶԼՄ–ների հաղորդմամբ, բախումներ են եղել նաև Խուրգադա հանգստավայրում։ -0-