Երևանի ավագանու խորհրդի ընտրությունը կանցկացվի ոչ թե ծրագրերի, այլ քաղաքական ուժերի շուրջ. Դաշինքի ներկայացուցիչ
13.04.2013,
16:26
Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները կանցնեն ոչ թե ծրագրերի, այլ քաղաքական ուժերի շուրջ, ընտրողներն իրենց ընտրությունը կկատարեն` ելնելով իրենց քաղաքական հայացքներից, շաբաթ հայտարարեց «Բարև, Երևան» դաշինքի անդամ, «Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները կանցնեն ոչ թե ծրագրերի, այլ քաղաքական ուժերի շուրջ, ընտրողներն իրենց ընտրությունը կկատարեն` ելնելով իրենց քաղաքական հայացքներից, շաբաթ հայտարարեց «Բարև, Երևան» դաշինքի անդամ, «Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը։
«Եթե դիտարկենք տարբեր ուժերի, օրինակ, Հայաստանի հանրապետական կուսակցության, նախընտրական ծրագրերը, ապա այնտեղ ամեն ինչ բավականին դրական և հետաքրքիր է գրված, բայց իրականում ոչինչ չի արվում կամ արվում է միայն այն, ինչը բխում է որևէ մեկի կոնկրետ շահերից»,– ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ նախընտրական ծրագրերի քննարկումն այսօր անիմաստ է, քանի որ երկրում քաղաքական ճգնաժամ է։ Սիմոնյանը միաժամանակ ավելացրեց, որ Երևանը Հայաստանի քաղաքական դաշտի կայունացման ամենակարևոր օղակն է, և եթե իշխանությունները կորցնեն մայրաքաղաքի նկատմամբ վերահսկողությունը, ապա կփոխվի նաև երկրի քաղաքական իրավիճակն ընդհանուր առմամբ։
Սիմոնյանի գնահատմամբ, ամբողջ նախընտրական քարոզարշավը բավական թույլ է անցնում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք, «Բարև, Երևան» դաշինքն էլ է բավականին պասիվ, նա նշեց, որ իրենք ծրագրում են ակտիվ գործունեություն ծավալել նախընտրական մրցավազքի երկրորդ փուլում, քանի որ քվեարկողներն ընտրության հարցում կողմնորոշվում են հենց այդ ժամանակ։
Նա միաժամանակ կարծում է, որ «Բարև, Երևան» դաշինքը կհավաքի ոչ պակաս, քան մայրաքաղաքի բնակիչների քվեների 40 տոկոսը, իսկ Ավագանու Խորհրդում ներկայացված են ՀՀԿ–ն, «Բարգավաճ Հայաստանը» և «Դաշնակցությունը»։
Հայ ազգային կոնգրեսը և «Օրինաց Երկիրը», նրա կարծիքով, առաջիկա ընտրություններում չեն կարողանա հաղթահարել 6–տոկոսանոց շեմը։
Սիմոնյանը հրաժարվեց պատասխանել դաշինքի կազմում ընդգրկված «Ժառանգություն» կուսակցության գործողություններին վերաբերող որոշ հարցերի, նկատակով, որ դրանց պատասխանները պետք է մամուլի ասուլիսում տա մյուս հյուրը` «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը։ Վերջինը, սակայն, այդպես էլ չեկավ լրագրողների հետ հանդիպման։
Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները կկայանան մայիսի 5–ին։ 65 մարդուց բաղկացած խորհուրդն ընտրում է քաղաքապետին։ Օրենսդրության համաձայն, քաղաքապետի թեկնածությունների առաջադրման իրավունք ունեն այդ կառույցում ընդգրկված խմբակցությունները։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։ -0-