Երևանի միջկուսակցական խորհրդակցությունները թույլ են տվել մոտենալ վերպետական կուսակցական ձևաչափի ձևավորման գաղափարին. Աշոտյան
13.11.2012,
20:47
Երևանի եվրասիական միջկուսակցական խորհրդակցությունները թույլ տվեցին մոտենալ վերպետական կուսակցական ձևաչափի ձևավորման գաղափարին, երեքշաբթի խորհրդակցություններից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողներին տեղեկացրեց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի եվրասիական միջկուսակցական խորհրդակցությունները թույլ տվեցին մոտենալ վերպետական կուսակցական ձևաչափի ձևավորման գաղափարին, երեքշաբթի խորհրդակցություններից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողներին տեղեկացրեց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Երկուշաբթի Երևանում մեկնարկած երկօրյա Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններին մասնակցում են Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» կուսակցության, Ուկրաինայի «Ռեգիենների կուսակցություն» կուսակցության, Ղազախստանի ժողովրդադեմոկրատական «Նուր Օտան» կուսակցության, Բելառուսի խորհրդարանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության, ինչպես նաև, դիտորդի կարգավիճակով՝ ԼՂՀ «Ազատ հայրենիք» կուսակցության, ԼՂՀ Արցախի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպաններ:
«Մենք մոտեցանք այդ գաղափարին և արդեն պատկերացնում ենք, թե ինչպիսի տեսք պետք է այն ունենա, ինչպես պետք է աշխատի, ինչպես պետք է սկսի գոյություն ունենալ որպես միջկուսակցական փոխգործակցության մշտական ինստիտուցիոնալ հարթակ»,- նշեց նա:
Ըստ Աշոտյանի՝ վերջին շրջանում միջխորհրդարանական խորհրդակցությունների ընթացքում կուսակցական ձևաչափի ստեղծման գաղափարը բավական արդյունավետ է քննարկվում: Միաժամանակ նա տեղեկացրեց, որ դեռ չի կարող «բացել բոլոր խաղաթղթերը», քանի որ տվյալ հարցի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են:
«Ես կարծում եմ, որ ամեն դեպքում պետք է մինչև վերջ պահպանել ինտրիգը, սակայն հուսով եմ, որ մոտ ապագայում մեր հանդիպումների ընթացքում մենք կկարողանանք հայտարարել այն մասին, որ մեր երկրների առաջատար քաղաքական կուսակցությունների փոխգործակցության նման ինստիտուցիոնալ հարթակը ստեղծված է»,- ասաց նա:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր հերթին նշեց, որ այդ ձևաչափը թույլ կտա առավել անկաշկանդ գործել և հարթակ պատրաստել տարբեր հարցերի քննարկման և լուծման համար:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարևորում է քննարկումների տվյալ ձևաչափը և այդ նախաձեռնության իրականացման գործընթացը»,- նշեց նա:
Միջկուսակցական խորհրդակցությունների նպատակն է ԱՊՀ երկրների կուսակցությունների միջև կապերի ամրապնդմանն ուղղված նոր միջկուսակցական պլատֆորմի մշակումը, կուսակցաշինության գործում փորձի փոխանակումը, ԱՊՀ երկրներում դեմոկրատական գործընթացների հետ կապված հարցերի քննարկումը, ինչպես նաև ԱՊՀ երկրների քաղաքական գործիչների և ուժերի հետագա համագործակցության համար լրացուցիչ հնարավորություների ստեղծումը:
2011թ.-ի նոյեմբերին Մոսկվայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասին հռչակագիր ստորագրեցին` ինտեգրացիոն գործընթացի «ճանապարհային քարտեզ», որի վերջնական նպատակը Եվրասիական տնտեսական միության ստեղծումն է:
ԵԱՄ-ը ոչ թե նոր ԽՍՀՄ կամ ԱՊՀ-ի փոխարինող կլինի, այլ Եվրոպայի և Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջև արդյունավետ «հանգույց» է՝ տնտեսական և արժութային քաղաքականության սերտ համադրմամբ: -0-