Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկեց Հայաստանի ապագայի համար
18.02.2013,
14:16
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ավան վարչական շրջանի 1/17 ընտրատեղամասում նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկեց Հայաստանի ապագայի համար, հաղորդում է մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ավան վարչական շրջանի 1/17 ընտրատեղամասում նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկեց Հայաստանի ապագայի համար, հաղորդում է մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` ես կատարեցի իմ ընտրությունը հանուն Հայաստանի ապագայի: Եվ ընդհանրապես, յուրաքանչյուր ոք ունի ապագայի իր տեսլականը, և այդ տեսանկյունից, որպես Երևանի քաղաքապետ, ես իմ ընտրությունը կատարեցի նաև հանուն Երևանի և երևանցիների բարեկեցության, հանուն այն ծրագրերի շարունակականության, որոնք մենք կյանքի ենք կոչել ու հետևողականորեն շարունակելու ենք իրականացնել հանուն մեր պետության և ժողովրդի», - ընդգծեց Երևանի քաղաքապետը:
Նա ավելացրեց նաև, որ օրենքով սահմանված կարգով քաղաքային իշխանությունների կողմից տարվել են նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները` մայրաքաղաքում ՀՀ Նախագահի ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
Պետության ղեկավարի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է փետրվարի 18–ին բոլոր ընտրատեղամասերում` առավոտյան ուղիղ ժամը ութին։
Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–