Рейтинг@Mail.ru
USD
368.15
EUR
421.97
RUB
5.0095
GEL
138.92
2026 թ. հունիսի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+30

Եվրահանձնակատար Ֆյուլեն կժամանի Հայաստան

09.07.2013, 13:26
ԵՄ ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կայցելի Երևան, երեքշաբթի հայտնում է Հայաստանում ԵՄ–ի պատվիրակության մամուլի ծառայությունը։
Եվրահանձնակատար Ֆյուլեն կժամանի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԵՄ ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կայցելի Երևան, երեքշաբթի հայտնում է Հայաստանում ԵՄ–ի պատվիրակության մամուլի ծառայությունը։

«Հուլիսի 10–ին Շտեֆան Ֆյուլեն հանդես կգա հրապարակային հայտարարությամբ և կպատասխանի հանդիպման մասնակիցների հարցերին»,– ասվում է հաղորդման մեջ։

Ինչպես նշեց Հայաստանի քաղաքացիական հասարակության ֆորումի համակարգող Բորիս Նավասարդյանը, Ֆյուլեն Երևանում կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ -0-