Եվրահանձնակատարը Ռուսաստանին մեղադրել է ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցների նկատմամբ ճնշում գործադրելու մեջ
12.09.2013,
11:33
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում հանդես է եկել հայտարարությամբ և մտահոգություն հայտնել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների նկատմամբ Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշման ահագնացման կապակցությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում հանդես է եկել հայտարարությամբ և մտահոգություն հայտնել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների նկատմամբ Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշման ահագնացման կապակցությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«ՌԴ նման վարքագիծը առանձին դեպքերում գնահատելով իբրև «սպառնալիք»՝ Ֆյուլեն ընդգծել է, թե «Եվրամիության որոշ գործընկերներ ահռելի ճնշման տակ են հայտնվել»,– նշված է հոդվածում:
Եվս մեկ անգամ վերահաստատելով, որ անդամակցությունը Մաքսային միությանը անհամատեղելի է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի հետ բանակցված՝ Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրին մասնակցության հետ, Ֆյուլեն ընդգծել է, որ դրա պատճառը գաղափարախոսական տարաձայնությունները չեն, ոչ էլ տնտեսական միավորումների բախումը: Խոսքը իրավական անհամատեղելիության մասին է․ - «Օրինակ՝ դուք չեք կարող միաժամանակ իջեցնել մաքսային դրույքաչափերը՝ նախատեսված ԽՀԱԱ համաձայնագրով և բարձրացնել դրանք՝ ի արդյունք Մաքսային միությանն անդամակցության», - ասել է Ֆյուլեն՝ շարունակելով.– «Ասոցացման համաձայնագրերի նոր սերունդը բերելու է տնտեսության վերափոխմանը միտված հսկայական օգուտներ՝ օրենսդրությունների համապատասխանեցման և շուկայի ազատականացման միջոցով: Անկախ հետազոտությունները ցույց են տալիս, որ ԽՀԱԱ համաձայնագիրը էական օգուտներ է բերելու: Դեպի Եվրամիության երկրներ արտահանման ծավալները ժամանակի ընթացքում կարող են կրկնապատկվել, բերելով ՀՆԱ-ի մինչև 12 տոկոսով ավելացման: Բայց որպեսզի այս ամենն իրագործվի, մեր գործընկերները պետք է լիարժեքորեն անկախ լինեն իրենց առևտրային քաղաքականության մեջ: Մի բան, որ չի կարող լինել Մաքսային միությանն անդամակցելու պարագայում»:
Ըստ Ֆյուլեի, Արևելյան գործընկերության անդամներն, անշուշտ, կարող են մեծացնել իրենց համագործակցությունը Մաքսային միության հետ, ասենք՝ դիտորդի կարգավիճակով, և մասնակցությունը ԽՀԱԱ-ին միանգամայն համատեղելի է ԱՊՀ անդամ այլ գործընկերների հետ ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագրերի հետ:
«Պարզ ասեմ՝ Եվրասիական տնտեսական միության զարգացումը պետք է հաշվի նստի և հարգի մեր գործընկերների ինքնիշխան որոշումները: Ռուսաստանի ցանկացած սպառնալիք՝ ուղղված Եվրամիության հետ հնարավոր համաձայնագրերի կնքման դեմ, անընդունելի է: Այդ սպառնալիքները կարող են հետևյալ դրսևորումներն ու պատճառաբանություններն ունենալ՝ էներգետիկայի ոլորտում գների հնարավոր սխալ գնահատումը, առևտրի ոլորտում արհեստական խոչընդոտները, այդ թվում՝ մաքսային ձևակերպումների ընթացքում հարուցվող քաշքշուկներն ու ներմուծման արգելումը, ռազմական ոլորտում համագործակցությունն ու անվտանգության երաշխիքները, երկարատև հակամարտությունների վրա ազդեցությունն իբրև գործիք օգտագործելը», - նշել է Շտեֆան Ֆյուլեն և շարունակել․ - «21-րդ դարում մեր աշխարհամասում այս կերպ չէ, որ երկրները պետք է հարաբերվեն: Այսօրինակ գործողությունները խարխլում են այն սկզբունքները, որոնք որդեգրվել են եվրոպական բոլոր երկրների կողմից: ԵԱՀԿ-ի Հելսինկյան սկզբունքներով մենք հանձնառություն ենք հայտնել հարգել յուրաքանչյուր պետության՝ այլ պետությունների հետ ազատորեն հարաբերություններ կառուցելու
իրավունքը: Եվրամիությունը կաջակցի և կօժանդակի բոլոր նրանց, ովքեր ենթակա են նման անընդունելի ճնշման»:
«Թույլ տվեք ընդգծել, որ ԽՀԱԱ-ն չի ստեղծվել ընդդեմ Ռուսաստանի: Հակառակը՝ Ռուսաստանը ևս կարող է մեծապես շահել Արևելյան գործընկերության երկրների՝ եվրոպական շուկայի հետ ինտեգրման գործընթացից», - հայտարարել է Ֆյուլեն․- «Այսպիսով, մենք խրախուսում ենք մեր գործընկերներին՝ խորացնել իրենց կապերը Ռուսաստանի հետ, սակայն՝ ասոցացման պայմանագրով և ԽՀԱԱ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների հետ համատեղելիության շրջանակում»:
«Մենք ցանկանում ենք երկարաժամկետ ապագայում տնտեսական գոտի ստեղծել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ», - ասել է Եվրամիության հանձնակատարը:
«Եվրամիությունը պատրաստ է աշխատել իր հարևանների հետ՝ Եվրամիության և Մաքսային միության անդամների հետ հնարավոր համընկնումների հայտնաբերման համար: Պաշտպանողական պատը, որ մեր աշխարհամասը կբաժանի երկու մասի, վերջին բանն է, որ մենք ուզում ենք տեսնել: Ավելի քան երբևէ մրցակցային գլոբալ տնտեսության պայմաններում աշխարհաքաղաքական մրցակցություն մենք չենք կարող թույլ տալ», - հայտարարել է Շտեֆան Ֆյուլեն:
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո հայտարարվեց, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։
«Արևելյան գործընկերություն» նախաձեռնության հեղինակները Լեհաստանն ու Շվեդիան են, նախաձեռնությունը հաստատվել է 2008 թվականին Բրյուսելում`ԵՄ գագաթնաժողովին, պաշտոնապես հիմնվել 2009 թվականին` Պրահայում։ Ծրագրի նպատակն Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ ԵՄ–ի մերձեցումն է` առանց դրա կազմի մեջ ընդգրկվելու։
Ծրագիրը ենթադրում է քաղաքական փոխգործակցության մակարդակի զգալի բարձրացում, խորհրդային նախկին հանրապետությունների ինտեգրում ԵՄ տնտեսությունում, նրանց տրամադրվող ֆինանսական օգնության ծավալների ավելացում և էներգետիկ անվտանգության ուժեղացում։-0-