Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Խորհրդարանական ընդդիմությունը վրդովված է ԱԺ արտահերթ նիստի օրակարգի կապակցությամբ

18.06.2014, 14:58
Խորհրդարանական ընդդիմությունը վրդովված է չորեքշաբթի մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի օրակարգի կապակցությամբ։
Խորհրդարանական ընդդիմությունը վրդովված է ԱԺ արտահերթ նիստի օրակարգի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Խորհրդարանական ընդդիմությունը վրդովված է չորեքշաբթի մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի օրակարգի կապակցությամբ։

«Կառավարությունը պատգամավորներին նույնիսկ հնարավորություն չի տվել ծանոթանալ օրակարգի օրինագծերի հետ», – հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։

«Դաշնակցության» պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր հերթին հայտարարեց, որ «Իրավական ակտերի մասին» օրենքով օրինագծերը պետք է նվազագույնը 15 օր հանրային քննարկում անցնեն։
«Իսկ այստեղ որոշ օրինագծերի դեպքում քննարկումներ ընդհանրապես չեն եղել», – հայտարարեց Մինասյանը։

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ հարկավոր է սկսել գոնե այն օրինագծերի քննարկումը, որոնց հետ պատգամավորներն որոշ չափով ծանոթ են։

ՀՀԿ պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն իր հերթին նշեց, որ արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառված օրինագծերի 70 տոկոսն այսպես թե այնպես քննարկվել են, իսկ կեսը ներառված է եղել գարնանային նստաշրջանի օրակարգում։

Նիստի սկզբից արդեն երկու անգամ 20 րոպե տևողությամբ ընդմիջումներ են հայտարարվել։

Առաջին անգամ ընդմիջում է վերցրել ՀԱԿ խմբակցությունը` խորհրդարանի խոսնակի հետ վերը նշված հարցերը քննարկելու համար, երկրորդ անգամ` իշխող ՀՀԿ–ն, քանի որ պատգամավորների պակասի պատճառով կառավարության ներկայացրած երկու օրինագծերը չեն անցել, թեև դեմ քվեարկողներ գրեթե չկային։–0–