Էկոնոմիկաի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվեց
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
Ինչ է տեղի ունեցել
Հունվարի 31–ին մամուլում տեղեկություններ հայտնվեցին էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի ձերբակալության մասին (նրա ազատման որոշումը հրապարակվեց հունվարի 31–ի առավոտյան)։
Հունվարի 31-ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարեց էկոնոմիկայի նախարարության 7 պաշտոնյայի ձերբակալության մասին՝ կոռուպցիոն չարաշահումների հետ կապված երկու քրեական գործերով։
Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:
Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, էական վնաս է պատճառվել պետությանը:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:22 02.02.2024