«Երազանքի» կրթությունը բացառում է հակադրություններն աշակերտի և ուսուցչի միջև. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի Երևանում անցկացվող «Կրթություն բոլորի համար» ամենամյա համաժողովի շրջանակում նշել է, թե ինչպիսին պետք է լինի «երազանքի կրթությունը»։
«Իմ դպրոցական կյանքի կեսն անցել է հին համակարգի ժամանակ, իսկ երկրորդը` գորբաչովյան ժամանակաշրջանում, երբ սկսվեցին բարեփոխումները ԽՍՀՄ–ում։ Ինձ համար «երազանքի կրթությունն» այն, երբ չկան խոչընդոտներ և հակադրություններ աշակերտի և ուսուցչի միջև։ «Երազանքի կրթությունն» ընդլայնում է երեխայի աշխարհայացքն ու աջակցում է ավելի շատ իմանալու նրա ձգտմանը», – նշեց ՀՀ վարչապետը։
Փաշինյանի խոսքով, ժամանակակից աշխարհում հաճախ փորձ է արվում դնել սահմանափակումներ կրթության համար։
«Դա արվում է հիմնականում ավտորիտար համակարգերում, և քանի որ մենք գտնվում են մեծ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին, կարևորագույն խնդիրն է, որպեսզի կրթության ճանապարհին չլինեն խոչընդոտներ», – ասաց ՀՀ վարչապետը։
«Teach For Armenia» ոչ կոմերցիոն կազմակերպության հետ համատեղ կազմակերպված համաժողովին մասնակցում է Teach For All (Կրթություն բոլորի համար) հանրության ավելի քան 450 անդամ` աշխարհի շուրջ 50 երկրներից։ Միջոցառման ընթացքում քննարկվում են ուսանողներին առաջնորդներ դարձնելու գաղափարներն ու գործնական միջոցները, որոնք ունակ են կողմնորոշվել արագ փոխվող աշխարհում։–0–