Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ վարչապետը գնահատել է զորամասերից մեկի սնունդն ու ճաշել զինվորների հետ

19.07.2019, 19:10
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի զորամասերից մեկը` մասնավոր ընկերությունների միջոցով զինվորների սնունդը կազմակերպելու մեթոդին ծանոթանալու համար։
ՀՀ վարչապետը գնահատել է զորամասերից մեկի սնունդն ու ճաշել զինվորների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի զորամասերից մեկը` մասնավոր ընկերությունների միջոցով զինվորների սնունդը կազմակերպելու մեթոդին ծանոթանալու համար։

«Հիմա զորամասում սկսվել է նախնական աշխատանքը, և մենք տեղում կծանոթանանք պրոցեսին և կներկայացնենք այն ձեզ», – ասել է Փաշինյանը Facebook–յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ։

Նրա խոսքով, ծրագրի շրջանակում զորամասերի ճաշարաններն ամբողջությամբ կվերանորոգվեն։ 

Վարչապետին ուղեկցող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ևս հայտարարել է, որ արդեն կա սննդի որակի և կազմակերպման փոփոխություն։

Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ և նշել, որ սնունդը բարձրորակ է։ Նա հետաքրքրվել է` արդյո՞ք չի տարբերվում սնունդն իր այցի պատճառով, ինչին ստացել է բացասական պատասխան։ 

Ինչպես նշված է Փաշինյանի Facebook–յան էջում, ծրագրով նախատեսվում է արմատապես փոխել ճաշացանկը, կապիտալ նորոգել ճաշարանները, դրանք հագեցնել նոր խոհանոցային սարքավորումներով, «իշաոտնուկները» փոխարինել աթոռներով:–0–